Զարմանահրաշ բույսերը։ Ջերմոց_լաբորատորիա

Ժամանակ` փետրվարի 6_ապրիլի 30

Նախագծի մասնակիցներ՝ Միջին դպրոցի երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Նպատակը և խնդիրները՝

Կատարել  այց Ջերմոց-լաբորատորիա։ Զարգացնել սովորողների գիտելիքները բուսաբուծությունից, ծանոթացում բույսերին

  •  Սերմանել սեր և հոգատարություն դեպի բույսը, դեպի շրջապատը, աճեցնել և խնամել բույսեր
  • Դպրոցի բակում ունենալ ծաղկաթումբ։
  • Պատրաստել կավե ծաղկամաններ և տնկել հետաքրքիր սենյակային բույսեր։

Ընթացքը՝

  • Նախ և առաջ ուսուցիչը սովորողներին ծանոթացնում է նախագծին
  • Ապա ուղևորվում ենք Ջերմոց-լաբորատորիա։
  • Սովորողները տիկին Շողիկի օգնությամբ ստանում են  անհրաժեշտ տեղեկատվություն բույսերի մասին։ Սովորում ենք ճիշտ խնամել և աճեցնել  բույսեր, ինչպես նաև հետևողականորեն խնամել։ Աստիճանաբաև և հերթականությամբ սկսում ենք մեր ձեռքքվ մշակել և աճեցնել բույսեր և ծաղիկներ։

Արդյունքը՝

Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:

Հրատարակված

anipanyan

Ես Անի Փանյանն եմ, Սիսանի Անգեղակոթ գյուղից, ավարտելով գյուղի դպրոցը, ուսումս շարունակել եմ Գորիսի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության բաժինը։ Սիրում եմ զբաղվել ընթերցանությամբ, այգեգործությամբ, ձեռագործությամբ, կար ու ձևով և հրուշակագործությամբ։ Ես կրթահամալիրի մասին որոշ բաներ գիտեմ քրոջս միջոցով։ Տեղյակ լինելով կրթահամալիրում հեղինակային մանկավրժությանը այդ մեթոդով դասավանդմանանը, ստանդարտ, ավանդական նեղ օղակից դուրս գալուն, ինքս ինձ այլ ոլորտներում բացահայտելու, անսահման ստեղծագործելու հնարավորությունից օգտվելու համար որոշեցի միանալ Սեբաստացի կրթահամալիրին։ Հուսով եմ կընձեռնվի ինձ այդ հնարավորությունը։ Սիրով կմիանամ սեբաստացիերի թիմին։

Թողնել մեկնաբանություն